Մուտք գործեք
 
  • 20:56 – ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակքար համայնքի հիմնադրման 190-րդ տարեդարձը 
  • 11:09 – Իմ թեկնածուն Հովհաննես Գեվորգյան 
  • 10:44 – Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ 
  • 23:09 – ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնել Սանոսյան 4/7 

Ազատամարտիկների դաշինքը կասեցնում ԵԿՄ համակարգող խորհրդում իր մասնակցությունը. tert.am

Ազատամարտիկների դաշինքը կասեցնում է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ-ում ստողծված համակարգող խորհրդում մասնակցությունը: 
Այս մասին ասվում է Tert.am-ին տրամադրված դաշինքի հայտարարության մեջ: Խորհուրդը ստեղծվել էր ԵԿՄ արտահերթ համագումարը նախապատրաստելու համար:
«Նկատի ունենալով վերջին շրջանում ԵԿՄ-ի շուրջ ծավալվող զարգացումները և դրանց հասարակական հնչեղությունը, համոզված լինելով, որ Հայաստանում առկա նոր իրողություններն արմատական փոփոխությունների անհրաժեշտություն են ենթադրում նաև ԵԿՄ կառույցում, փաստելով, որ Ազատամարտիկների դաշինքի մեջ համախմբված բազմաթիվ հրամանատարներն ու ազատամարտիկները վերջին տասը տարիների ընթացքում (2014 թվականից արդեն որպես կազմակերպություն) հետևողականորեն պայքարել են հանցավոր վարչախմբից երկիրն ազատագրելու և զարգացման բնականոն հուն վերադարձնելու համար, արձանագրելով, որ մինչև Մանվել Գրիգորյանի ձերբակալումն ու հայտնի տեսանյութի հրապարակումն Ազատամարտիկների դաշինքը պաշտոնապես հայտարարել էր մանվելի ու մանվելականության ամոթալի էջը փակելու իր պատրաստակամության մասին և առաջարկել էր Մանվել Գրիգորյանին կամավոր հրաժարվել ԵԿՄ նախագահի պաշտոնից և արտահերթ համագումար հրավիրել՝ ապահովելով ԵԿՄ կառույցից դուրս ձևավորված բոլոր վետերանական կառույցների և անհատ ազատամարտիկների մասնակցությունը՝ հարկ ենք համարում հասարակությանը տեղյակ պահել, որ Ազատամարտիկների դաշինքը որոշում էր կայացրել ԵԿՄ առողջ ուժերի հետ համագործակցելով ստեղծել արտահերթ համագումարը նախապատրաստող համակարգող խորհուրդ և ազնվորեն մասնակցել է դրա աշխատանքներին »,-նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ Ազատամարտիկների դաշինքն առաջարկել էր կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները, ԵԿՄ վարչության բոլոր փոխնախագահների լիազորությունները ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը, անցկացնել անկախ աուդիտ՝ ներգրավելով ՊՆ և ԱՆ ներկայացուցիչների:
«Նկատի ունենալով ԵԿՄ կառավարման դառը փորձը, ինչպես նաև Ազատամարտիկների դաշինքի կոլեգիալ կառավարման արդյունավետությունը, մեր կողմից առաջարկվել է համագումարին ներկայացնել ԵԿՄ-ն անցումային շրջանում համակարգող խորհրդի միջոցով ղեկավարելու մեխանիզմը: Մենք ընդունել ենք նաև, որ կարիք կա ինչպես մեր, այնպես էլ իրենց (նախագահական մոդելի) առաջարկությունները, առանց անուններ շեշտելու, ներկայացնել ԵԿՄ մարզային խորհուրդների քննարկմանը՝ բոլոր ազատամարտիկների դիրքորոշումը հասկանալու համար»,-նշվում է հայտարարությունում։
Ազատամարտիկների դաշինքի հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵԿՄ վարչության փոխնախագահների լիազորություններն այդպես էլ չեն կասեցվել, անկախ աուդիտի անցկացումն անտեսվել է:
«Իսկ ԵԿՄ վարչության որոշ անդամներ և փոխնախագահներ, իրենց հին գործելակերպին հավատարիմ,համատեղ խորհրդակցությունների ընթացքում մեզ հետ համաձայնելով, կուլիսային բանակցություններ են վարել տրամագծորեն հակառակ ուղղությամբ` իրենց կողմից առաջարկված կառավարման մոդելը ներկայացնելով որպես այլընտրանք չունեցող տարբերակ, ինչն այս փուլում անհնարին է դարձրել հետագա համագործակցությունը:Ելնելով վերը շարադրվածից Ազատամարտիկների Դաշինքի վարչությունը լիազորված է հայտարարել, որ կասեցնում է համակարգող խորհրդում Ազատամարտիկների Դաշինքի մասնակցությունը»,-նշված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ Ազատամարտիկները դաշինքը մինչև արտահերթ ԵԿՄ համագումարն իրենց կողմից առաջ քաշած սկզբունքային խնդիրների շուրջ համապատասխան առաջարկ լինելու դեպքում պատրաստ է շարունակել քննարկումները:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին, ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ տեղի էր ունեցել ԵԿՄ ակտիվի նիստ, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրվել էր ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր,«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Արամ Սարգսյանն ընդգծել էր, որ իր համար մեծ պատիվ է իր թեկնածության առաջադրումը, համաձայնել էր և առաջարկել, որ սեպտեմբերին ԵԿՄ արտահերթ համագումար լինի:


Անի Գևորգյան 

http://www.tert.am/am/news/2018/07/13/manvel-grigoryan/2741623
Մեկնաբանել