Մուտք գործեք
 

Ճանաչողական այցեր՝ նախքան տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելը

ՀՀ կրթության տեսչական մարմնի 2018թ. աշխատանքային ծրագրով նախատեսվող տեսչական ստուգումներից և ուսումնասիրություններից առաջ՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավար կազմերին ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից կազմակերպվում է ճանաչողական, խորհրդատվական բնույթի հանդիպումներ։ Առաջիկա համանման հանդիպում նախատեսվում է օգոստոսի 7-ին Իջևանում՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում, որին հրավիրված են մասնակցելու ՀՀ Տավուշի մարզի և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները։ Նման հանդիպումներ օգոստոս ամսվա ընթացքում նախատեսվում են հանրապետության այլ մարզերում ևս։


ՀՀ կրթության տեսչական մարմին  ֆեյսբուքյան էջի գրառումից
Մեկնաբանել