
Փետրվարի 6-ին՝ ժամը 19։00-ին,
Enterprise Incubator Foundation (EIF)-ը՝ համատեղ
#LOFT-ի, հրավիրում է «Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկմանը։
Gyumri Information Technologies Center" Educational Foundation - GITC-ը նախաձեռնել է տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր մարզերի համար, որն արդյունավետ միջոց է՝ մարզաբնակ երիտասարդների՝ դեպի մարզ վերադարձին։ Այս պահին Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Լուռու մարզերում տրվում է նախագծի մեկնարկը, ինչի շուրջ էլ ծավալվելու է քննարկումը (մասնավորապես՝ կրթական եւ աշխատանքային հեռանկարների մասին)։ Այս համատեքստում զուգահեռաբար քննարկվելու է նաեւ մարզերում «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնների առկայության կարեւորությունը, որոնք կնպաստեն մարզաբնակ երիտասարդների կրթական գիտակցության բարձրացմանը, ինչպես նաեւ հարթակ կհանդիսանան նրանց ինքնարտահայտման համար։
Հանդիպման հատուկ հյուրերն են.
◾ Ամալյա Եղոյանը | «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ», մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար
◾ Կարինե Ավետիսյան | Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
◾ Անդրեյ Ղուկասյանը | Լոռու մարզպետ
◾ Տրդատ Սարգսյանը | Վայոց ձորի մարզպետ
◾ Գնել Սանոսյանը | Գեղարքունիքի մարզպետ
◾ Արեւիկ Համբարձումյանը | «Լոֆթ»-ի գլխավոր տնօրեն
Ներկաները հնարավորություն կունենան ուղղել հետաքրքրող թեմատիկ հարցերը՝ այդպիսով մասնակցելով անկաշկանդ քննարկմանը։
🆓 Մուտքը՝ անվճար
📥 Գրանցման հղում՝
https://goo.gl/forms/UEsVnIvnXYRoSIXg2