Մուտք գործեք
 

Նորանշանակ մարզպետը պաշտոնավարությունը սկսել է Տավուշի թեմի առաջնորդից օրհնություն ստանալով

Հայկ Չոբանյանը, որ երեկ կառավարության նիստում նշանակվեց Տավուշի մարզպետ, լրագրողներին ասել էր, որ ընտանիքի հետ տեղափոխվում եմ Տավուշ: Այսօր արդեն նա այցելել է   Սուրբ Հաղարծնի վանակական համալիր՝ Տավուշի թեմի առաջնորդի օրհնությունը ստանալու:
«Տավուշի նորանշանակ մարզպետ Տիար Հայկ Չոբանյանը պաշտոնավարությունը սկսում է ուխտավորաբար Սուրբ Հաղարծնի վանակական համալիր այցելությամբ»,-գրել է Հայ Առաքելական Եկեղեցու  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում: 

http://asekose.am/hy_AM/news/8/276020-noransanak-marzpete-pastonavaroutyoune-sksel-e-tavousi-temi-arajnordic-orhnoutyoun-stanalov.html
Մեկնաբանել