Մուտք գործեք
 

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Արզումանյանին Շվեդիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Համատեղության կարգով Ալեքսանդր Արզումանյանի վրա է թողնվում Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանի լիազորությունների կատարումը:
 «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

http://asekose.am/hy_AM/news/1/276014-aleqsandr-arzoumanyane-nsanakvel-e-svediayoum-hh-despan.html
Մեկնաբանել