Մուտք գործեք
 

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է «ֆեյք նյուզ»-երին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/14333.html?lang=hy

Այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստն էր, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ նաև հայաստանյան ԶԼՄ-ների գործունեությանը և «ֆեյք նյուզերին»: Զոհրաբյանը նշեց, որ գործող մի շարք լրատվականներն անլեգալ գործունեություն են ծավալում.«Ոչ խմբագրություն ունեն, ոչ խմբագիր, ոչ հարկատու են»: Զոհրաբյանը նշեց, որ նրանց գործունեության խոչընդոտումը խոսքի ազատության սահմանափակում է համարվում և պետք է քննարկվի, թե ինչպես պետք է վարվել նման լրատվականների հետ.«Ես մի շարք լրատվականների խմբագիրներից ստացել եմ առաջարկներ այս հարցի վերաբերյալ:  Մենք կհրավիրենք նաև այստեղ խմբագիրների և նրանց հետ կփորձենք հասկանանք, թե ինչ քայլեր պետք է  ձեռնարկել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/14333.html?lang=hy
Մեկնաբանել