Մուտք գործեք
 

Սոց.ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել

Арсен Оганян
ռոբասերժենք բացի ժողովրդավարությունից, տնտեսությունից, գիտությունից և լիքը այլ բաներից վարի տվեցին նաև լրատվական դաշտը՝ այն վերածելով քարոզչամեքենայի ու ընդդիմադիրներին վարկաբեկելու միջոցի: Հիմա էդ աղբ լրատվականներից մեկը վերցրել ա մի ֆեյք պրոֆիլի գրառում, որտեղ իմ հումորային մեկնաբանությունն ա Ֆբ ընկերներիցս մեկի նկարի տակ ու իր համար նյութ ա սարքել, թե բա "Փաշինյանի նշանակած հերթական աթեիստ պաշտոնյան ծաղրում է Քրիստոսին ու քրիստոնեությունը(լուսանկարներ)": Հենց վերնագրից սկսվում ա մանիպուլյացիան: Էկեք հերթով բացահայտենց աղբ ԶԼՄ-ների մանիպուլյացիոն հնարքները.
1. Հոդվածն իրենք չեն գրում, այլ ինչ-որ մեկի գրառումը վերցնում, դարձնում են հոդված, նշելով, որ դա իրենց գրածը չէ, այլ ինչ-որ մի Ֆբ օգտատիրոջ գրառումն է: Դրանով լուծում են իրենց դատի տալու հարցը, որովհետև իրենք նշել են, որ դրա հեղինակը իրենք չեն: Իսկ էդ Ֆբ օգտատերն էլ հիմնականում ֆեյք ա: Այսպիսով, եթե տեսնում եք ինչ-որ անհայտ ԶԼՄ-ի հոդված, որի հիմք է հանդիսացել Ֆբ ինչ-որ օգտատիրոջ գրառում, ուրեմն արդեն կասկածամտորեն վերաբերվեք էդ ԶԼՄ-ին ու հոդվածին:
2. "Փաշինյանի..." - վարչապետի ազգանունն ինքնին արդեն հետաքրքրություն ա առաջացնում և մարդիկ ենթագիտակցորեն սեղմում են հղման վրա, չմտածելով, որ հերթական մանիպուլյացիայի զոհն են դառնում: Աղբ ԶԼՄ-ների մանիպուլյացիոն քայլերից մեկը վարչապետի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի ազգանունն ա վերնագրի մեջ: Ժողովուրդ ջան խնդրում եմ ուշադիր լինել ու ինչ-որ հղումով գնալուց առաջ հիշել էս մանիպուլյացիոն քայլի մասին:
3. "Փաշինյանի նշանակած..." - նախ իմ պաշտոնը վարչապետի կողմից չի նշանակվում, այլ նախարարի և ինձ էդ պաշտոնին նշանակել ա ԱՍՀ նախկին նախարարը:
4. "հերթական աթեիստ պաշտոնյան" - հիշում ե՞ք Արսեն Թորոսյանի մի հումորային մեկնաբանություն, որն ինքն արել էր մինչ Առողջապահության նախարար դառնալն ու որն աղբ ԶԼՄ-ների կողմից շահարկամն առիթ դարձավ: Ստեղ նույնն մեթոդն ա, գրել, որ պաշտոնյան աթեիստ ա ու դրանով նրան ու ընդհանրապես Աթեիզմը ներկայացնել բացասական երանգով: Այսպիսով մանիպուլյացիոն մեթոդներից մեկն էլ "աթեիստ պաշտոնյա" արտահայտությունն ա:
5. "ծաղրում է Քրիստոսին ու քրիստոնեությունը" - ինչ ա թե մեջը կա Հիսուս Քրիստոսի անունը, հումորային գրառումը բնականաբար ներկայացվելու ա որպես ծաղր դեպի Քրիստոս և ամբողջ Քրիստոնեություն, իսկ վերնագրի մնացած հատվածն էլ նպաստում ա դրան:
6. "(լուսանկարներ)" - և բնականաբար աղբ ԶԼՄ-ներն որպես իրենց վերնագրի ապացույց ներկայացնում են սենսացիոն լուսանկարներ, այն ինչ դրանք ընդամենը սքրիններ ու էջիցս վերցված ֆոտոներ են: (լուսանկարներ) տերմինը վերնագրերում ամենաշատ օգտագործվող մանիպուլյացիոն հնարքներից մեկն ա, ժողովուրդ ջան սրան էլ ուշադրություն դարձրեք, որպեսզի մանիպուլյացիայի զոհ չդառնաք:
Տապալված ռեժիմի բազմաթիվ աղբ ԶԼՄ-ները շարունակում են ու դեռ շարունակելու են ցեխ շպրտելու իրենց գործը (Taguhi Ghazarian-ի հարցազրույցի շուրջ աղմուկն էլ դրա ապացույցներից մեկը), բայց կարևոր ա, որ մարդիկ չտրվեն էդ մանիպուլյացիաներին, կարևոր ա մարդկանց ադեկվատ արձագանքը դրանց, կարևոր ա բացահայտել դրանց ֆինանսավորման աղբյուրները, քանի որ եթե նախկին ռեժիմից են ֆինանսավորվում, ուրեմն իրենք արդեն աղբ ԶԼՄ են ու նաև կարևոր ա վարկաբեկող աղբ ԶԼՄ-ներից մի քանիսին դատի տալ ու դատարանով պարտադրել միլիոնների հասնող փոխհատուցումներ վճարել իրենց վարկաբեկումների համար, որովհետև իրենց մոտ հիմա անպատժելիության մթնոլորտ ա ձևավորվել:
Հ.Գ. ռոբիկ ու սերժիկ թաղեմ ազիզներդ, էսքան աղբ ԶԼՄ ինչի՞ ստեղծեցիք, որ հիմա մեկդ բանտում ա, մեկդ էլ դրա ճամփին, իսկ էդ ԶԼՄ-ները դեռ շարունակում են իներցիայով աշխատել:
Հ.Գ.Գ. Ի դեպ, ահա էն նկարը, որ Ֆբ ընկերներիցս մեկը խնդրել էր վերնագրել, ես էլ վերնագրել էի: Իսկ դուք ո՞նց կվերնագրեք այն :)

https://web.facebook.com/arsen.ohanyan.16/posts/2072578106154797
Մեկնաբանել