Մուտք գործեք
 

Կստուգվեն Սիրուշոյի համերգների ֆինանսական տեղաշարժերը

Վերջին օրերին հանրությունը լայնորեն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից կատարված ֆինանսական խնդրահարույց գործողությունների թեման: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Լևոն Քոչարյանի ֆինանսական «մութ» գործարքների շուրջ քննարկումներին զուգահեռ հասունանում է նոր թեմա: Այս անգամ խոսքը վերաբերում է Սիրուշոյի համերգային գործունեությանը: Ասում են, որ առաջիկայում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են սկսվելու Սիրուշոյի համերգների, համերգային շրջագայությունների, դրանց կազմակերպական աշխատանքների, ֆինանսական տեղաշարժերի, վճարված հարկերի մասով: Ասում են նաև, որ զուգահեռաբար, ստուգվելու են այն ընկերությունները, որոնք զբաղվել են դրանց կազմակերպմամբ և սպասարկմամբ: 

https://mamul.am/am/news/144837
теги: Սիրուշո
Մեկնաբանել