Մուտք գործեք
 

Գեղարքունիքի մարզը կբոյկոտի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սպորտդպրոցի տնօրենի տեղական Գևորգ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որ Գեղարքունիքի մարզը կբոյկոտի Երևանում ընթացող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։
«Այսօր Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվում էին Հայաստանի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը 64 կգ քաշային կարգում հաղթանակով ավարտեց իր 3-րդ մենամարտը՝ Գյումրին ներկայացնող բռնցքամարտիկի հետ, և դուրս եկավ եզրափակիչ: Գյումրիի ներկայացուցիչները բողորքակեցին այդ մենամարտը և մրցաշարի վերջում գլխավոր մրցավարը, ով հանդես եկավ որպես գյումրեցի մարզիկի հոր ընկեր, նշանակեց հանձնաժողով՝ 3 անդամից կազմված, որոնցից երկուսը չէին հանդիսանում մրցավարական հանձնաժողովի անդամ, իսկ մեկ մրցավարը Գյումրիից էր, ինչն օրենքով չի թույլատրվում: Հանձնաժողովը, դիտելով մենամարտի տեսաերիզը, որոշում կայացրեց փոխել մենամարտի արդունքը՝ հօգուտ գյումրեցի մարզիկի: Գեղարքունիքի մարզի մարզիչները և մարզիկները որոշեցին բոյկոտել մրցաշարը և մրցանակային տեղեր զբաղեցրած մեր 3 մարզիկները վաղը չեն մասնակցելու պարգևատրությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Խնդրահարույց մենամարտի տեսանյութը` ստորև

https://m.mamul.am/am/news/145032?fbclid=IwAR3YWnpFUqCiVQaiYca54oFSUSLT9rcXAPf0x5veajdPjJga21gcvhNvq8I


Մեկնաբանել