Մուտք գործեք
 

Ինչ են ասում մարզպետն ու քաղաքապետը Մարտունու ճանապարհների ներկայի և ապագայի մասին

Երեկ մեր նկարահանող խումբը նորից Գեղարքունիքի մարզում էր: Ճանապարհների ջրափոսերում «ձկնորսությամբ» զբաղվողները խիստ հիասթափված էին, քանի որ մեր այցելության պահին արդեն որպես ժամանակավոր լուծում փոսերը լցվել էին ինչ-որ հողա-խճային խառնուրդով: 
Թեմայի վերաբերյալ Մարտունու քաղաքապետի հետ մեր զրույցին կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով, իսկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` ճիշտ է ժամանակ չգտավ մեզ հյուրընկալելու, բայց կապնվեց մեզ հետ և հեռախոսազրույցի միջոցով տեղեկացրեց, որ ինքը ոչ թե միյայն տեղյակ է խնդրին, այլ ըստ մարզպետի` նաև իր ջանքերի շնորհիվ ճանապարհը շուտով կվերանորոգվի ամբողջությամբ, ուղղակի առայժմ աշխատանքներ չեն կատարվում եղանակային պայմանների հետ կապված:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ել տեղեկացնում են, որ Մարտունի համայնքի Կամոյի փողոցով անցնող Մ-10 և Մ-11 միջպետական նշանակության ավտոճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքները ընդգրկված են նախարարության կողմից հրատապ հիմնանորոգում պահանջող օբյեկտների ցանկում:
ՀԳ. Հարգելի մարտունեցիներ ճանապարհների որակն ապահովելու համար իրոք անհրաժեշտ է որպեսզի աշխատանքները կատարվեն համապատասխան եղանակային պայմաններում, այնպես որ` զինվենք համբերությամբ և սպասենք խոստումների իրականացմանը:
Արայիկ Թարփոշյան
Մեկնաբանել