Մուտք գործեք
 

Խաղ - մրցույթ

2019 թ. մարտի 28-ին և 29-ին կկազմակերպվի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա մարզական միջոցառման համայնքային փուլը: Այդ նպատակով մարտի 21-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 4-7-րդ դասարանների աշակերտների միջև մեկ անգամ ևս անցկացվեց խաղ- մրցույթ՝ ստուգելու երեխաների ունակությունները, ուժը, ճկունությունը, արագաշարժությունը:
Մրցույթը սկսվեց շարային քայլքով: Մասնակիցները զբաղեցրին իրենց տեղերը: Մրցույթը բաղկացած էր 5 վարժությունից՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, խաղային փոխանցավազք և հավաքի´ր «Հաղթանակ» բառը:
Ժյուրիի անդամները շնորհավորեցին երկու թիմերին՝ նշելով, որ անկախ արդյունքներից՝ մրցակիցները միմյանց նկատմամբ դրսևորեցին հանդուրժողականություն և համերաշխություն: Շնորհակալություն հայտնեցին նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ռ.Քեշիշյանին և Մ.Նահապետյանին՝ երեխաներին լավագույնս նախապատրաստելու համար:


Աբովյանի հինգերորդ հիմնական դպրոց


Մեկնաբանել