Մուտք գործեք
 

Բաց առաջնություն նվիրված եռատոնին

Այսօր Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ հրաձգության բաց առաջնություն` նվիրված Մեծ հայրենականում տարած հաղթանակին և Շուշիի ազատագրմանը: 
Բաց առաջնությանը մասնակցում էին ուսումնարանի բոլոր խմբերի տարբեր կուրսերի ուսանողները: 
Բացման խոսքով հանդես եկան ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը, ուսումնարանի զինղեկ, փոխգնդապետ Վլադիկ Ավագյանը: Նրանք շնորհավորեցին ներկաներին Մեծ հայրենականում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, նշեցին, որ Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են: 
Առաջնությունում իրենց բարձր արդյունքներով աչքի ընկան ավտոփականագործական խմբի 1-ին կուրսի ուսանող Հայկ Գրիգորյանը, խոհարարական խմբի 1-ին կուրսի ուսանող Տիգրան Հախվերդյանը, խոհարարական խմբի 2-րդ կուրսի ուսանող Գագիկ Հակոբյանը, խոհարարական խմբի 1-ին կուրսի ուսանող Գոռ Դանիելովը: 
Առաջնության ընթացքում բարձր արդյունքների ապահովումը վկայում է, որ նախնական զինվորական պատրաստվածությունը ուսումնարանում գտնվում է լավ հիմքերի վրա, մեծ ուշադրություն է դարձվում ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը:
Մեկնաբանել