Մուտք գործեք
 

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում մեծ շուքով նշվեց Մայիսյան եռատոնը:

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում մեծ շուքով նշվեց Մայիսյան եռատոնը:
Միջոցառումը համայնքի բնակիչների և հյուրերի համար կազմակերպել էր Բալահովիտի համայնքապետարանը համայնքապետ` Կամո Գրիգորյանի գլխավորությամբ:
Բալահովիտ գյուղը հպարտանալու շատ բան ունի: Հայրենական պատերազմի տարիներին բազմաթիվ բալահովիտցիներ մեկնել են ռազմաճակատ, կռվել տարբեր ռազմաճակատներում, ոմանք հասել են մինչև Բեռլին: Նրանց մի մասը վերադարձել ու շենացրել է իր գյուղը, իսկ մի մասն էլ անմահացել են օտար հողում: Բալահովիտցիները անմասն չեն մնացել նաև Արցախյան գոյամարտում և այսօր համայնքի պուրակում տեղադրված հուշարձանի մոտ անցկացվեց Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումը:
Միջոցառումը բաղկացած էր 2 մասից: Պուրակում առավոտից խաղաղապահ բրիգադը վրաններ էր տեղադրել և դաշտային զինվորական խոհանոց, որտեղ խոհարարները իրենց պատրաստած ուտեստները հյուրասիրում էին բոլոր ցանկացողներին։
Միջոցառման շարունակվեց Բալահովիտի մշակույթի տանը:
Բալահովիտի համայնքապետարանը ջանք չէր խնայել այն առավել հետաքրքիր դարձնելու համար:
Դիտե'ք տեսանյութը

Մեկնաբանել