Մուտք գործեք
 

Մասնակցեցին փառատոնին

Մայիսի 19-ին Զվարթնոց տաճարի շրջակայքում տեղի ունեցած Տոլմայի 9-րդ Համահայկական փառատոնում հատուկ տաղավար էր հատկացված Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանին: Փառատոնի այցելուները մեծ գոհունակությամբ անցնում էին տաղավարի կողքով, համտեսում ուսումնարանի սաների պատրաստած տոլման և գովասանքի խոսքեր շշնջում:
-Նմանօրինակ փառատոնները կարևոր ազդակ են հայկական ավանդական ճաշատեսակներից տոլմայի առանձնահատկությունների լուսաբանմանը, գովազդմանը,- նշեց փառատոնին մասնակցած և շնորհակալագրերի արժանացած, ուսումնարանի խոհարարական գործ տեխնիկական խմբի վարպետ Լիլիթ Եփրեյանը, և հավելեց, որ ուսումնարանի սաները միշտ էլ մեծ խանդավառությամբ մասնակցել են նմանատիպ փառատոններին:
Մեկնաբանել