Մուտք գործեք
 

Մայիսի 28-ը ՀՀ Արարատի մարզի Արալեզ համայնքում

Այս օրերին հայ ժողովուրդը հպարտորեն նշում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 101-րդ տարելիցը: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման–Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։  Արարատի մարզի Արալեզ համայնքը ևս անմասն չմնաց այդ առթիվ կազմակերպված տոնախմբություններից: Առավոտվանից Արալեզ համայնքի մշակույթի տանը հնչում էր ազգային երգն ու պարը: Ներկաները մեծ բավականություն ստացան մշակույթի տան ՙՙ Զարթոնք՚՚ պարային համույթի սաների ելույթից:
Մեկնաբանել