Մուտք գործեք
 

Ստուդիայի սաների հաշվետու համերգը

Շուրջ 21 տարի շարունակ Հանրապետության տարբեր բեմահարթակներից  ծափահարել են Աբովյանի ՙՆազենիկ՚ և ՙԺպիտ՚ ժամանակակից և հայկական ժողովրդական պարերի ստուդիայի սաներին:
Այսօր Աբովյանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ստուդիայի սաների հաշվետու համերգը: 
Բեմում շուրջ 150 հայկական տարազներով պարուհիներ ու պարողներ  հիացրին իրենց հեզաճկուն ու խրոխտ պարերով, աչքի ընկան իրենց կատարողական բարձր արվեստով:
Թատրոնի շենքի կամարների ներքո հնչում է հայկական բարձրարվեստ երաժշտություն:
Ինչպես նշեց ստուդիայի գեղարվեստական ղեկավար Աիդա Մկրտչյանը, սաների մեջ սերմանվում է հայկականություն, հայեցի դաստիարակություն, ձևավորվում է բարձր ճաշակ: 
Դահլիճը բարձր ծափահարություններով վարձահատույց եղավ փոքրիկ սաներին:
Մեկնաբանել