Մուտք գործեք
 
  • 20:56 – ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակքար համայնքի հիմնադրման 190-րդ տարեդարձը 
  • 11:09 – Իմ թեկնածուն Հովհաննես Գեվորգյան 
  • 10:44 – Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ 
  • 23:09 – ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնել Սանոսյան 4/7 

Հայաստանի Համայնքներ ՄՐԳԱՍՏԱՆ

Համայնքի ներկայիս անվանումը-Մրգաստան
Համայնքի պատմական անվանումները-Խոջիլար, Հաջիլար, Հաջիլեր
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1828 թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը- Շահումյան, Այգեշատ, Դողս, Ծիածան, Ծաղկունք, Վաղարշապատ
Համայնքի մակերեսը- 296.6 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից- 28 կմ
Բնակչության թիվը-1161
Բնակչության կազմը- հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը- 380
Օգտակար հանածոներ- չկան
Կրթական հաստատություններ- դպրոց
Մշակութային հաստատություններ-չկան
Մարզական հաստատություններ- չկան
Արտադրական հաստատություններ-չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը- գյուղատնտեսություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ- սուրբ Հովհաննես եկեղեցի:
Գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից գտնվում է 4 կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 28կմ հեռավորության վրա։ Մրգաստան է վերանվանվել 1935 թ-ին։ Մրգաստան համայնքը գտնվում է Արմավիրի մարզի հարավ-արևմտյան մասում: Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ և 1915-1916թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալուի, Խնուսի Ալաշկերտի և Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Այստեղ 1940-1950թթ այստեղ են հաստատավել նաև Լիբանանից հայրենադարձվածները։Համայնքում գործող դպրոցը 1996թ. անվանակոչվել է Արցախի հերոսամարտում զոհված ազատամարտիկ, նույն դպրոցի շրջանավարտ Կամո Հարությունյանի անունով: 
1984թ. ճարտարապետ Կ. Գաբրիելյանի նախագծով համայնքում տեղադրվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորներին նվիրված հուշարձան, որը 2009թ. վերանորոգվել է համայնքի կողմից, կառուցվել է պատվանդան և տեղադրվել է զոհվածների անուններով 4 մարմարե հուշատախտակ: Բացի 19-րդ դարի սուրբ Հովհաննես եկեղեցուց, գյուղի արևմտյան հատվածում կան միջնադարյան խաչքարեր:
Մեկնաբանել