Մուտք գործեք
 

Շիրմաքարերը պղծելու համար բերման ենթարկված կինն ազատ է արձակվել

Շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա Գրետա Մնացականյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: ArmLur.am-ին այս մասին հայտնեցին Ոստիկանությունից: Նշենք, որ նա ազատ է արձակվել համապատասխան բացատրություն տալուց հետո:  Հավելենք, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում գերեզմանոցների շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքերի վերաբերյալ: 
Երեկ ArmLur.am-ը հայտնել էր, որ Եռաբլուրում հանգչած ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները այսօր պղծվել էին՝ մոմ հիշեցնող նյութ լցնելու եղանակով։ Այնուհետև ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ  Եռաբլուրի պղծման գործով հայտնաբերել են մեկ անձի: Եվ Գրետա Մնացականյանը պատմել էր, որ վերևից (Բարձյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին: 

 https://armlur.am/920608/ 
Մեկնաբանել