Մուտք գործեք
 

Բյուրեղավանի համայնքապետարանը Վերափոխման տոնին նոր կառուցվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում կազմակերպել էր խաղողօրհնության կարգ

Oգոստոսի 12-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի օր: Այն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: 
Բյուրեղավանի համայնքապետարանը Վերափոխման տոնին նոր կառուցվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում կազմակերպել էր խաղողօրհնության կարգ: Բյուրեղավանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ կատարվեց խաղողօրhնության արարողությունը: 2013թ-ից համայնքում նշում են այս գեղեցիկ եկեղեցական տոնը, որի հիմքը դրել է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Խաղողօրhնության տոնին բյուրեղավանցիները նշում են նաև Քաղաքի օրը: Համանքի ղեկավարը շնորհավորեց համաքաղաքացիներին՝ հավասարապես կրելով օրվա խորհուրդն ու կարևորագույն հատկանիշը, տոնից հետո մեկ քայլ առաջ գնալով թե՛ հոգով, թե՛մարդկային հարաբերություններում, թե՛ կյանքով. << Արդեն 5-րդ տարին է միասին համախմբված նշում ենք Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Շնորհավորում եմ, ցանկանում բոլորիս օջախներում խաղաղություն, առողջություն, համերաշխություն: Հաջողություն եմ ցանկանում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բարերարներ Արոյան եղբայրներին, որպեսզի եկեղեցու կառուցման գործը հասցնեն ավարտին>>: 
Գեղեցիկ արարողությունից հետո օրհնված խաղողը բաժանվեց Բյուրեղավանի, Նուռնուսի և Ջրաբերի բնակչությանը: Բյուրեղավանի հավատավոր ժողովուրդը սիրով սպասում է, որ շուտով կավարտվի եկեղեցու շինարարությունը և այս տոնակատարությունն ու սուրբ պատարագը տեղի կունենա Մարիամ Աստվածածին եկեղեցու պատերի ներքո:


Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական էջ
Մեկնաբանել