Մուտք գործեք
 
  • 20:56 – ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակքար համայնքի հիմնադրման 190-րդ տարեդարձը 
  • 11:09 – Իմ թեկնածուն Հովհաննես Գեվորգյան 
  • 10:44 – Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ 
  • 23:09 – ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնել Սանոսյան 4/7 

Էդուարդ Բաբայան. Իմ նպատակն է հայ ազգի կայուն զարգացումն ու ՀՀ օրինական պայմանների հաստատումը

Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ, գաղափարակիցներ և համաքաղաքացիներ, 
     դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հանդես եմ գալիս որպես ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության պատգամավորության թեկնածու՝ Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում և ներկայացնում եմ ռեյտինգային ցուցակի 3-րդ համարը: 
     Դեկտեմբերի 9-ը կարևորագույն օր է՝ արժանապատիվ ապագա կերտելու համար: 
     Կայանալիք ընտրությունների արդյունքում ձևավորվելու է օրինակելի խորհրդարան, ուր լուծվելու են տարիներով լուծում չգտած հարցեր: 
     Ժամանակն է ձեր քաղաքացիական պարտքը կատարելով ձևավորել ուժեղ, բանիմաց, աշխատասեր և ժողովրդի շահերին ծառայող խորհրդարան: 
     Չափազանց կարեւորում եմ բոլորիդ մասնակցությունն այս ճակատագրական ընտրություններին: 
     Հայաստանը թևակոխել է նոր իրականություն և նոր Հայաստանում երկիրի տերը դո'ւք եք իմ սիրելի քաղաքացիներ: 
     Տարիներ ի վեր 《Բարգավաճ Հայաստան》 կուսակցությունը որդեգրել է՝խոսքը գործ դարձնելու սուրբ օրենքը և այս գաղափարախոսությամբ մենք շարժվում ենք առաջ: 
     Իմ տեսլականն է՝ ուժեղ, արդար, զարգացած ու ապահով Հայաստան ունենալը: 
     Իմ նպատակն է հայ ազգի կայուն զարգացումն ու ՀՀ օրինական պայմանների հաստատումը: 
     Ես հայցում եմ ձեր աջակցությունն ու միասնությունը՝ հանուն արդար ընտրության և բարգավաճ հայրենիքի: 
     Մենք արժանի ենք ուժեղ պետության և հզոր բանակի, ուր գնահատված կլինեն գրագետ ուսանողները, ուր 
     մարդավայել կապրեն սահմանապահ բնակչները, ուր չեն լինի մարդիկ, որոնք կմտածեն արտագաղթի մասին, այլ կշարունակեն ապրել ու արարել սեփական հող ու ջրի ծաղկման համար: 
     Սիրելի բարեկամներ, ձեր վստահության քվեն ես պատվով կարդարացնեմ: 
     
     
    Էդուարդ Բաբայան
Մեկնաբանել