Մուտք գործեք
 

Այսօրվա ուսանողը վաղվա մեր զինվորն է. ֆոտոռեպորտաժ Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանից

Մասնագիտական որակյալ կրթություն ստանալուց բացի Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում մեծ ուշադրություն է դարձվում նաև ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը: Նախնական զինվորական պատրաստվածության առարկայի դասընթացներին ուսանողները մասնակցում են մեծ ոգևորությամբ ու ամենայն պատասխանատվությամբ: 
-Այսօրվա ուսանողը վաղվա մեր զինվորն է, մեր հայրենիքի սահմանների ջերմ պաշտպանը, -ասում է ուսումնարանի զինղեկ, փոխգնդապետ Վլադիկ Ավագյանը և հավելում, -Ուսանողները լրջությամբ են մասնակցում շարային և հրաձգային պարապմունքներին:   
 
Մեկնաբանել