Մուտք գործեք
 

«Կարիերայի կենտրոնի» կարևոր առաքելությունը

Երեք ամիս առաջ Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մ. Շահբազյանի հրամանով ուսումնական այս հաստատությունում ստեղծվեց  «մասնագիտական կողմնորոշման Կարիերայի կենտրոն», որը Կենտրոնի պատասխանատու Քրիստինա Ասատրյանի ղեկավարությամբ զբաղվում է ուսումնարանի շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով: Կենտրոնի նպատակն է ուսումնարանի շրջանավարտներին տալ խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշում, օգնել նրանց ձևավորել և զարգացնել աշխատաշուկայի արդի պահանջներին անհրաժեշտ կարողություններ, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը, նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, արդյունավետ կապ ապահովել ուսումնարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև:  Կենտրոնը պատասխանատու է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդման ծառայությունների մատուցման համար:
 
Մեկնաբանել