Մուտք գործեք
 

Քննությունների աշխույժ եռուզեռ

Քննությունների աշխույժ եռուզեռ է տիրում Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում: 
ՈՒսանողները մեկ անգամ ևս ի միեն բերում իրենց գիտելիքները, ամփոփում անցած նյութը, կատարում շտկումներ: Այսօր տեղի ունեցավ միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով <<Խոհարարական գործ >> մասնագիտությամբ (որակավորումը խոհարար) պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննություն:
Այն անցկացվեց ուսանողների կողմից մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքային լուսանկարներով կահավորված, գեղեցիկ ձևավորված կաբինետ-դասասենյակում, որտեղ պատկերավոր ձևով ցուցադրված էին տարբեր ազգային խոհանոցների կերակրատեսակներից լուսանկարներ՝ իրենց բաղադրատոմսերով: ՈՒսանողները ներկայացրեցին ազգային խոհանոցը:
Նրանցից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չէր խնայել քննությանը լավ ներկայանալու համար:  Շրջանավարտները հմտորեն ներկայացրեցին հայ ազգային խոհանոցի, ինչպես նաև ամերիկյան, հնդկական, եվրոպական և այլ ազգերի խոհանոցներից կերակրատեսակների առանձնահատկությունները:
Ինչպես նշեց քննության հանձնաժողովի նախագահ` Գեղամ Հայրապետյանը, ուսանողները ունեն խոհարարական խոր և կայուն գիտելիքներ:
Ապագա խոհարարների քննությունների արդյունքների մասին գովեստով խոսեց նաև արտադրական ուսուցման վարպետ Լիլիթ Եփրեյանը:


Օվսաննա Չափարյան

Մեկնաբանել