Մուտք գործեք
 

Հաջողությամբ հանձնեցին քննությունը

Քննական լարված օրեր են Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում:
Այժմ ուսանողները կրկնում են անցած նյութը և լրջորեն նախապատրաստվում պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննություններին:
ՈՒսումնարանի ՙՏրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում՚ խմբի ավարտական կուրսի ուսանողները անցած տարիների ընթացքում, արտադրական ուսուցման վարպետ Մուշեղ Ավոյանի անմիջական մասնակցությամբ ծանոթացել են ավտոփականագործի բարդ ու դժվարին մասնագիտությանը, արտադրական պրակտիկաների ընթացքում ձեռք բերել խոր և կայուն գիտելիքներ:
Երեկ ուսանողները Ավտոմեքենաների տարբեր մասերի, և դրանց լուսանկարներով կահավորված, գեղեցիկ ձևավորված կաբինետ-դասասենյակում հաջողությամբ հանձնեցին հիմնական ընդհանուր կրթության հիմքով պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունը: 
Քննության արդյունքներից գոհ էին բոլորը:
Ինչպես նշեց քննության հանձնաժողովի նախագահ` Աշոտ Մելիքսեթյանը, ուսանողները ունեն բավարար գիտելիքներ:
Քննությունների ավարտին Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը շնորհավորելով ուսանողներին քննության առթիվ, մաղթեց բոլորին հաջողություններ և հույս հայտնեց, որ ապագա ավտոփականագործները իրենց կայուն տեղն կունենան կյանքում ու աշխատանքում: 

Օվսաննա Չափարյան 






Մեկնաբանել