Մուտք գործեք
 
  • 20:56 – ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակքար համայնքի հիմնադրման 190-րդ տարեդարձը 
  • 11:09 – Իմ թեկնածուն Հովհաննես Գեվորգյան 
  • 10:44 – Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ 
  • 23:09 – ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնել Սանոսյան 4/7 

Գնել Սանոսյան. Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն

ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆ
Ծնվել է 07-10-1983թ., Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում:
1990-2000թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 
2000-2004թթ սովորել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետի «Աշխարհագրություն» բաժնում: Գրել է «Գեղարքունիքի մարզի բնօգտագործման հիմնախնդիրները» թեմայով ավարտական աշխատանքը` ստանալով աշխարհագրության, մանկավարժության բակալավրի աստիճան:
2004-2006թթ սովորել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայում` «Բնօգտագործում և բնապահպանություն» մասնագիտացմամբ: Գրել է «Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը որպես Գեղարքունիքի մարզի բնապահպանական գործոն» թեմայով մագիստրոսական թեզը` ստանալով բնապահպանի մագիստրոսի աստիճան: 
2004-2010թթ աշխատել է «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում` որպես աշխարհագրության ուսուցիչ:
2004-2010թթ աշխատել է Երևանի հյուսիսային համալսարանում` որպես դասախոս:
2012-2013թթ աշխատել է «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես Կենտրոն համայնքի վաճառքի պատասխանատու:
2013-2016թթ աշխատել է «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես մեծածախ վաճառքի կետերի և ցանցային խանութների վաճառքի պատասխանատու, վաճառքի բաժնի խմբի ղեկավար:
2006թ-ից մինչ օրս աշխատում է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս:
Դասավանդում է Հայաստանի աշխարհագրություն, Հայաստանի տնտեսական աշխարհագրություն, տնտեսական աշխարհագրություն, էկոլոգիայի հիմունքներ, բնօգտագործման էկոնոմիկա, էկոլոգիական իրավունք առարկաները:
«Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է:
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է:
Ակտիվ մասնակցություն է ունեցել բնապահպանական և քաղաքացիական տարբեր բողոքի ակցիաների ու միջոցառումների:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Մեկնաբանել