Մուտք գործեք
 

Շրջանավարտները կգործուղվեն աշխատաշուկա

Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանը անցած տասնյամակների ընթացքում ժողովրդական տնտեսության համար պատրաստել է որակյալ բանվորական կադրեր: 
Ուսումնարանի ուսումնամեթոդական խորհրդի ծավալած գործունեությունը նպատակաուղղված է եղել ուսումնական գործընթացի բարելավմանը և կատարելագործմանը, մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան կադրերի կարողությունների հզորացմանը և տնտեսության համար որակյալ արհեստավորների պատրաստմանը: 
Հաջողությամբ հանձնելով պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունները, այս տարի դեպի աշխատաշուկա կգործուղվեն Խոհարարական գործ միջնակարգ ընդհանուր կրթությամբ 13, Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 12, Ատաղձագործական մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 4, Խոհարարական գործ հիմնական ընդհանուր կրթությամբ 12 շրջանավարտներ: 
     
     
Օվսաննա Չափարյան 
Մեկնաբանել