Մուտք գործեք
 

Մասնագիտական կողմնորոշման կարևոր դարբնոցը. Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարան. ֆոտոռեպորտաժ

Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանը շահագործման է հանձնվել 1963թ. և անցած տասնյամակների ընթացքում ժողովրդական տնտեսության համար պատրաստել է որակյալ բանվորական կադրեր` ծեփագործ, ներկարար, որմնադիր, հյուսն-ատաղձագործ, էլեկտրագազաեռակցող, կարող, խոհարար, գործավար մասնագիտությունների գծով: Ուսումնարանի ուսումնամեթոդական խորհրդի ծավալած գործունեությունը նպատակաուղղված է եղել ուսումնական գործընթացի բարելավմանը և կատարելագործանը, մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան կադրերի կարողությունների հզորացմանը և տնտեսության համար որակյալ արհեստավորների պատրաստմանը: Ուսումնարանում գործող լիցենզիայի համաձայն` մեկ խմբի սահմանային տեղերի քանակը 20 ուսանող է: Ներկա պահին ուսումնարանում գործուն է ինը խումբ չորս մասնագիտությունների գծով, ընդհանուր թվով սովորում է 180 ուսանող: 
Ուսումնարանում ընդունելությունը կատարվում ՀՀ ԿԳ նախարարի 2012թ. ապրիլի 5-ի թիվ 254-ն հրամանով հաստատված կարգի համաձայն` առկա (ստացիոնար) ուսուցմամբ հիմնական և միջնակարգ հանրակրթության հիմքերով :
Սերտ համագործակցում ենք բազային ձեռնարկություններ «Աբովյան Լադա»ՍՊԸ-ի, «ԳՀԱՍ ԷԼԱՐ» ՍՊԸ-ի, «Վան» ռեստորանային համալիրի և «ԻԿԱ» կահույքի արտադրամասի հետ: 
Ուսանողների ուսումնական և նախաավարտական պրակտիկաները, համաձայն կնքված պայմանագրերի, անցկացում է «Վան» ռեստորանային համալիրում, «Թոնրատների ցանց» ՍՊԸ հասարակական սննդի ձեռնարկություններում, «Աբովյան Լադա» ՍՊԸ բազային ձեռնարկության ավտոտեխսպասարկման կայանում, «ԻԿԱ» կահույքի արտադրամասում, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր բաժիններում, Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնում, ՀՀ ԿԱ Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյանի տարածքային ստորաբաժնում և մասնագիտության հետ առնչվող այլ կազմակերպություններում:
Մեկնաբանել