Մուտք գործեք
 

Հանդիպում նոր ընդունված ուսանողների հետ

Այս տարի Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը համալրվել է նոր ուսանողներով:
Երեկ ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը հանդիպեց նոր ընդունված ուսանողների և նրանց ծնողների հետ:
Զրույցի ընթացքում Մամիկոն Շահբազյանը ներկայացրեց ուսումնարանի առօրյան, խոսեց կրթական այս հաստատության ձեռքբերումների և խնդիրների մասին, հանգամանորեն անդրադարձավ արտադրական ուսուցման կատարելագործման հետ կապված հարցերին: 
Ծնողների և ուսանողների կողմից բարձրացվեցին բազմաթիվ հուզող հարցեր:
Հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում:


Օվսաննա Չափարյան
Մեկնաբանել