Մուտք գործեք
 

Ռիտա Քեշիշյան. Սեպտեմբերի 1-ը նման չէ տարվա որևէ օրվա կամ տոնի

Վաղը սեպտեմբերի 1-ն է: Այն նման չէ տարվա որևէ օրվա կամ տոնի: Առաջին դասարանցիները, լայն ժպիտները դեմքներին, գեղեցիկ ծաղկեփնջերով, հուզմունքից թրթռացող սրտերով ծնողների ու իրենց տատիկ-պապիկների ուղեկցությամբ կմտնեն դպրոց և աշխույժով կլցնեն դպրոցի՝ աշակերտներին կարոտած միջանցքներն ու դասասենյակները: Առաջին Ա դասարանցիների ծնողների անունից ուզում եմ շնորհավորել Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանին և դասղեկ Լ. Եպիսկոպոսյանին, որոնց ջանքերի արդյունքում դասարանը պատրաստ է սեպտեմբերի 1-ին:


Ռիտա Քեշիշյան

Մեկնաբանել