Մուտք գործեք
 

Սեպտեմբերյան ղողանջներ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում

Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: 
Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայերին բնորոշ կողմերից են համարվել: Եվ պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, միշտ էլ տոնական է լինում: 
Ահա այսպիսի սպասելիքներով և երազանքներով են այսօր մանկավարժների, վարպետ-դաստիարակների հետ հանդիպման եկել 
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները: 
Հանդիպման մասնակիցներին ողջույնի ջերմ խոսքեր հղեց ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը.
     
-Շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի, Գիտելիքի, դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, -շեշտեց ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը և նշեց. 
-Ցանկանում ենք հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի: Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլորիս: 
Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: 
Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: 
Բոլորին մաղթում եմ առողջություն, բազում հաջողություններ, բազմաթիվ նվաճումներ ու վերելքներ կյանքի առեղծվածային ճանապարհներում: 
     
     
Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: 

Օվսաննա Չափարյան


Մեկնաբանել