Մուտք գործեք
 

Վարպետ Մուշեղը. Ֆոտոռեպորտաժ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանից

Աբովյանի ավտոտեխսպասարկման կայանում աշխույժ եռուզեռ է: Հաճելի եռուզեռ: Արտադրական ուսուցման պրակտիկա է:
Հեռվից լսվում է վարպետ Մուշեղի ձայնը.
-Ավտոմեքենան լուրջ տրանսպորտային միջոց է: Նրա խնամքն ու նորոգելը շատ կարևոր է ավտոմեքենայի հետագա անխափան շահագործման համար,- ասում է հմուտ ավտոփականագործը:
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տրանսպորտային միջոցների շահագործման և նորոգման խմբի 1-ին կուրսի ուսանողները ուշի-ուշով լսում են իրենց խմբի վարպետ դաստիարակ Մուշեղ Ավոյանին, հետևում նրա ձեռքի շարժումներին:
Խմբի ուսանողներ Արման Ասոյանը, Հենրիկ Հարությունյանը և ուրիշներ, չնայած կարճ ժամանակամիջոցին, արդեն սիրում ու հարգում են իրենց վարպետին:
-Ես սիրով ու մեծ բավականությամբ եմ սովորեցնում իմ խմբի ուսանողներին, գիտեմ, որ իմ գիտելիքներն ու փորձը կոգնեն նրանց հետագայում դառնալու հմուտ ավտոփականագործներ: 15- տարի է աշխատում եմ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում: ՈՒսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը հետևողականորեն լուրջ ուշադրություն է դարձնում մասնագիտական ուսուցման պրակտիկաներին,- ասում է վարպետ Մուշեղը:
Քանի քանի ուսանող են աշակերտել վարպետ Մուշեղին:
Նրանցից շատ-շատերը այժմ հաջողությամբ աշխատում են Հանրապետության տարբեր ավտոտեխսպասարկման կայաններում, դարձել են իրենց մասնագիտության հմուտ վարպետներ:
Բոլորն էլ ցանկանում են նմանվել վարպետ Մուշեղին, ընդօրինակել նրան և իրենց աշխատանքը կատարել այնպետ, որ գոհ մնան բոլոր վարորդները:
Իսկ վարպետ Մուշեղից շատ բան կարելի է սովորել, որովհետև իրենց վարպետը իր մասնագիտության հմուտ գիտակ է:
Մի պահ Մուշեղի դեմքին մի փոքրիկ հուզմունք եմ նկատում:
Տարիները նրան տարել էին հեռու- հեռու:
Տարիների հիշողությունը, ասես, խաչվում է նրա ականջներում:
Ակամայից տեղափոխվում է 56 տարիներ առաջ:
-7 տարեկան էի երբ հայրս ձեռքիցս բռնած տարավ Սիրիայի Ղամշլիի քաղաքի լավագույն ավտոփականագործի մոտ: ՈՒ սովորեցի անմնացորդ, սովորեցի հասկանալով, որ լավ փեշակ եմ ձեռք բերում, դառնալու եմ լավ մասնագետ,- հիշում է վարպետ Մուշեղը և նայելով ուսանողներին ընկնում է հիշողությունների գիրկը:
Սիրում է իր մասնագիտությունը: Հմուտ մասնագետը 3- անգամ վերապատրաստվել է ՌԴ Տոլյատի քաղաքի ՙԼադա՚ գործարանում:
Բարի երթ քեզ, վարպետ Մուշեղ:
Ցանկանք նորանոր հաջողություններ:


Նորիկ Քեշիշյան 
Մեկնաբանել