Մուտք գործեք
 

Երբ սիրում ես աշխատանքդ

...Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի խոհարարական խմբի երրորդ կուրսի ուսանողները անցկացնում են արտադրական ուսուցման հերթական պրակտիկան: Շատ բան ունեն սովորելու, 3 տարիների ընդացքում ուսանած գիտելիքները այժմ ուսանողները ներդնում են պրակտիկայում, ցանկանում են ընդօրինակել իրենց ուսուցման վարպետ-դաստիարակ Նոնա Հայրապետյանին:
ՈԻսուցման վարպետը իր տարերքի մեջ է, բարձրաձայնում է պատրաստվող ուտեստի բաղադրատոմսը, ուշադիր հետևում է ուսանողների ձեռքերի շարժումներին, կատարում շտկումներ:
-Համեղ և լավ ուտեստ պատրաստելու համար պետք է ներդնես ողջ կարողությունը,-ասում է Նոնա Հայրապետյանը,- և ավելացնում. պետք է սիրես քո աշխատանքը, պետք է նվիրվես քո գործին:
Իսկ ուսումնարանի աշխատակիցները և ուսանողները սիրում և հարգում են Նոնա Հայրապետյանին:
25 տարի է ինչ հմուտ վարպետ դաստիարակը աշխատում է ուսումնական այս հաստատությունում: 
Չի հոգնում: Ամեն առավոտ նոր եռանդով բացում է դասասենյակի դուռը և ասում.
-Բարև Ձեզ, իմ շատ սիրելի ուսանողներ: 
ՈՒ այսպես ամեն օր...
Բարի երթ քեզ:

Մեկնաբանել