Մուտք գործեք
 

Ֆոտոռեպորտաժ աշխատանքի տոնավաճառից

Այս տարվա սկզբից Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում  ստեղծվեց  «մասնագիտական կողմնորոշման Կարիերայի կենտրոն»:
Կենտրոնի նպատակն է ուսումնարանի շրջանավարտներին տալ խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշում, օգնել նրանց ձևավորել և զարգացնել աշխատաշուկայի արդի պահանջներին անհրաժեշտ կարողություններ, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը, նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, արդյունավետ կապ ապահովել ուսումնարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև:
Օրերս Աբովյան քաղաքում բացվեց աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցություն ունեցան նաև ուսումնարանի «Կարիերայի» կենտրոնի ներկայացուցիչները:
-Տոնավաճառ այցելուները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, ծանոթացան աշխատաշուկայի պահանջներին,-նշեց Կենտրոնի պատասխանատու Քրիստինա Ասատրյանը:

Նորիկ Քեշիշյան
Մեկնաբանել