Մուտք գործեք
 

ՈՒսուցողական այցելություն. ֆոտոռեպորտաժ

Արտադրական ուսուցմանը զուգահեռ Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի խոհարարական խմբի ուսանողները հաճախ են այցելություններ կատարում տարբեր հասարակական սննդի կետեր, ծանոթանում բազմաթիվ կերակրատեսակների և ուտեստների պատրաստման եղանակներին մոտիկից շփվում են խոհարարների հետ: 
Օրերս «Խոհարարական գործ» խմբի ուսանողները արտադրական ուսուցման վարպետ Լիլիթ Եփրեյանի և «մասնագիտական կողմնորոշման Կարիերայի կենտրոնի» պատասխանատու Քրիստինա Ասատրյանի նախաձեռնությամբ այցելեցին սննդի արագ պատրաստվող և հասարակության կողմից սիրված «Համով տնակ»: 
Ինչպես նշեցին կազմակերպիչներն ու նախաձեռնողները, նմանօրինակ այցելություններն ունեն ուսուցողական և ճանաչողական նշանակություն, օգնում են ուսանողներին շփվել արդեն կենսափորձ ունեցող և հայտնի խոհարարների հետ, տեսականորեն հարստացնել գիտելիքները խոհարարության ասպարեզում:


Մեկնաբանել