Մուտք գործեք
 

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի այլընտրանքային խնամքի ծառայությունների բացման արարողությանը. ֆոտոռեպորտաժ

Այսօր «ՍՕՍ մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի Կոտայքի մասնաճյուղում տեղի է ունեցել նոր ստեղծված, վերանորոգված այլընտրանքային խնամքի ծառայությունների բացման արարողությունը, որին ներկա է գտնվել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
 Բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստան ժամանած «ՍՕՍ մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպության, ինչպես նաև «ՍՕՍ մանկական Գյուղեր» Ֆրանսիա անդամ ընկերակցության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի դեսպանատան, ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների նեկայացուցիչներ:
 Ողջունելով ներկաներին՝ մարզպետը ևս մեկ անգամ վերահաստատել է իր պատրաստակամությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում աջակցելու կազմակերպության առաքելությունից բխող ցանկացած ձեռնարկ:


kotayk.mtad.am


Մեկնաբանել