Մուտք գործեք
 

Արտադրական ուսուցման պրակտիկան խթանում է արհեստագործական- մասնագիտական կրթությանը

Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանը անցած տասնյամակների ընթացքում ժողովրդական տնտեսության համար պատրաստել է որակյալ բանվորական կադրեր: 
Ուսումնարանի ուսումնամեթոդական խորհրդի ծավալած գործունեությունը նպատակաուղղված է ուսումնական գործընթացի բարելավմանը և կատարելագործմանը, մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան կադրերի կարողությունների հզորացմանը և տնտեսության համար որակյալ արհեստավորների պատրաստմանը:  Գաղտնիք չէ, որ արհեստագործական- մասնագիտական կրթությանը խթանում է արտադրական պրակտիկան, որը ուսումնական գործունեության տեսակ է` ուղղված ուսումնառության ընթացքում ուսանողի ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքների ամրապնդմանն ու զարգացմանը, մասնագիտության կրթական ծրագրերում նշված անհրաժեշտ գործնական հմտությունների և կարողությունների ձեռք բերմանը:
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական պրակտիկան կազմակերպվում է ըստ մասնագիտությունների՝ ուսումնական պլանով հաստատված մասնագիտության մոդուլների համար սահմանված տևողությանը և ժամկետներին համապատասխան:
Ուսանողների ուսումնական և նախաավարտական պրակտիկաները, համաձայն կնքված պայմանագրերի, կայացել է սերտ համագործակցություն բազային ձեռնարկությունների, այդ թվում «Աբովյան Լադա»ՍՊԸ-ի, «ԳՀԱՍ ԷԼԱՐ» ՍՊԸ-ի, և «ԻԿԱ» կահույքի արտադրամասի հետ: 


Մամիկոն Շահբազյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն
 

Մեկնաբանել