Մուտք գործեք
 

Այցելություն Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Հենց այսօր տեղին է խոսել մի Մարդու մասին , ով իրեն վստահված ծառայությունը կատարում է արժանապատվորեն և նվիրվածությամբ։ Խոսքը Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Մաշտոց քահանա Հմայակյանի մասին է։
Վերջերս Աբովյանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ուսանողների հետ մասնակցում էինք պատարագին , կլանված լսում քահանայի խոսքը` առ Աստված։
Նա քաղցր ժպիտով , հասանելի ու հարուստ լեզվով և աստվածային խոսքերով պատասխանում էր մեր հարցերին , հավելելով աստվածաշնչյան հետաքրքիր մեջբերումներով։
Շատ կարևոր է , որ մեր եկեղեցիները ունենան նրա նման նվիրյալ սպասավորներ , որպեսզի Հայաստանում թափ առած աղանդավորական տարբեր շարժումներ նահանջեն և մեր ապագա սերունդները զարգանան հոգևոր ճիշտ ուղիով ...
Ծնունդդ շնորհավոր Տեր Մաշտոց քահանա, թող շարունակական լինի Ձեր ազգանվեր և աստվածահաճո գործը։

Նաիրուհի Տոնեյան

Մեկնաբանել