Մուտք գործեք
 

Ֆոտոռեպորտաժ. Կոտայքի մարզային ցուցահանդեսից

Այսօր Աբովյանի Պետական Քոլեջում մեկնարկեց Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակներում կազմակերպած մարզային ցուցահանդեսը, որին իրենց հետաքրքիր ստեղծագործություններով մասնակցում են մարզում բնակվող երիտասարդ, միջին և ավագ սերնդի տաղանդավոր նկարիչներ:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր մարզի գեղանկարիչները հաջողությամբ մասնակցում են նաև հանրապետական ու միջազգային տարբեր ցուցահանդեսների` արժանանալով արվեստասեր հասարակության բարձր գնահատականին:
Մենք անվերապահորեն սատարել ենք և հետայսու ևս լայն աջակցություն ենք ցուցաբերելու սերունդների համակողմանի դաստիարակության և գեղագիտական բարձր ճաշակի ձևավորմանը միտված ամեն մի նախաձեռնության:
Լիահույս եմ, որ այս ցուցահանդեսը ևս կծառայի իր բուն նպատակին ու էապես կնպաստի մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և ստեղծագործական նոր մտահղացումների ազդակ կհանդիսանա ինչպես արդեն վաստակաշատ, այնպես էլ շնորհալի երիտասարդ գեղանկարիչների համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում ամենայն բարիք:

ՀՀ Կոտայքի մարզպետարան


  
Մեկնաբանել