Մուտք գործեք
 

ՈՒսումնական տագնապ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում

Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ ուսումնական տագնապ։ 
ՈՒսումնարանի ուսանողները անվնաս և արագ, առանց խուճապի մատնվելու, դուրս եկան դասաժամի ուսուցիչների և վարպետ-դաստիարակների  հետ միասին, որից հետո ուսումնարանի տարածքում, բայց մի փոքր հեռու ՝ մարզահրապարակում, շարքով կանգնեցին, ապա դասավանդող ուսուցիչները ուսանողների հաշվառման զեկույցով ներկայացան տնօրենի տեղակալին, ով իր հերթին զեկուցեց ուսումնարանի քաղպաշտպանության շտաբի պետ,՝ զինղեկ, գնդապետ Վլադիկ Ավագյանին, որն էլ ուսումնարանի տարհանման զեկույցով ներկայացավ շտաբի պետ՝ ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանին: ՈՒսումնարանի տնօրեն՝ Մամիկոն Շահբազյանը շնորհավորեց ուսանողներին և ուսուցիչներին՝ միջոցառումը անվնաս անցկացնելու համար:
 -Կան այնպիսի բնական երևույթներ, որոնք տեղի են ունենում անկախ մարդու ցանկությունից,-շեշտեց ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը և ավելացրեց,- յուրաքանչյուր մարդ պետք է հաշվի նստի բնության և իր վարած գործունեության հետ` տարատեսակ աղետներից հնարավորինս խուսափելու համար: Սեյսմիկ ակտիվ շրջանում ապրող մարդը պետք է գիտակցաբար և պարբերաբար պլանավորի իր գործողությունները հնարավոր երկրաշարժի դեպքում: 
Մենք նշանակալիորեն ավելի մեծ հնարավորություն կունենանք փրկվելու, եթե նախօրոք որոշենք մեր գործողությունները տարբեր պայմաններում ու իրավիճակներում` տանը, աշխատանքի վայրում, տրանսպորտում...


Օվսաննա Չափարյան 
Մեկնաբանել