Մուտք գործեք
 

Հավաքվածներից յուրաքանչյուրը հեռացավ սպասման ակնկալիքով. ֆոտոռեպորտաժ

Աբովյանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում Երիտասարների օրհնության օրը նշվեց տոնի նախօրեին: Այսօր ուսումնարանում կազմակերպվել էր Սուրբ Սարգսի տոնին նվիրված օրհնության ծիսակատարություն։ 
Նմանօրինակ միջոցառման նպատակն է երիտասարդներին հաղորդակից դարձնել մեր ազգային տոնին: Ուսումնարանի խոհարարների միջնակարգ խմբի ուսանողներն իրենց ձեռքով պատրաստեցին աղի բլիթներ, որոնք համեմված էին իրենց հոգու ջերմությամբ։
Բլիթները սրտաձև էին և համապատասխանում էին օրվա խորհրդին։ Տոնի ծիսականությունը ավելի խորհդավոր դարձնելու համար բլիթները օրհնվեցին եկեղեցում։
Ուսանողներին սիրահարների տոնի խորհրդի բացատրությամբ հակիրճ հանդես եկավ դասախոս ՝ Ն . Տոնեյանը։ 
Այնուհետև բոլորին բաժանվեց բլիթներ ՝ առաջացնելով մեծ խանդավառություն։ Հավաքվածներից յուրաքանչյուրը հեռացավ սպասման ակնկալիքով։

Մեկնաբանել