Մուտք գործեք
 

Կաթնաղբյուրցի հերոս Մուշեղ Գալշոյանի արժանի հետնորդները

Կաթնաղբյուր գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում։ Տարածքը կազմում է 1288 քառ. կմ։
Հնում գյուղը կոչվել է Արենի կամ Քաղենի, ապա այստեղ հաստատվելով թուրքական ցեղերը, գյուղն անվանեցին Մեյրիբան ( Մեհրեբան, Մեհրիբան, Մեհրիբանլու, Մեհրիբանլի, Մեհրիպան, Մեհրիվան, Միհրևան ), որը նշանակում է գեղեցկուհի։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այստեղ կրկին վերահաստատվեցին հայերը։ Մինչև 20-րդ դարի վերջերն այս տարածաշրջանում կողք կողքի բնակվում էին դարավոր թշնամի երկու ժողովուրդներ։ Այնուհետև թուրքերն ստիպված եղան հեռանալ հայկական այս գյուղից։ Գյուղն, որպես հայկական գյուղ նշվում է միայն 1915 թվականի մեծ գաղթից հետո՝ շնորհիվ տեղահանվածների, որոնք էլ հաստատվելով գյուղում այն կրկին շենացրին և հայացրին։ Այս գաղթական ժողովուրդն էլ գյուղն անվանեցին Կաթնաղբյուր (19.04.1950 թ.)՝ շնորհիվ սառնորակ ու քաղցրահամ ջրի։ Սակայն գյուղի մասին հավաստի տվյալներ չեն պահպանվել։ Առաջին փաստաթուղթն 1933 թվականի կենտկոմի որոշումն է, որով գյուղն վերածվեց կոլեկտիվ տնտեսության և անվանվեց «Մյուտի անվան կոլտնտեսություն»։ Խորհրդային կառավարության նոր բարեփոխումների հետևանքով կենտկոմի 1977 թվականի հունվարի 1-ի որոշմամբ գյուղն վերածվեց խորհրդային տնտեսության, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո (1991 թ.) գյուղում տիրեց անհատական տնտեսական համակարգը։
Կաթնաղբյուր գյուղը ունի դարերի խորքից եկած պատմություն, որի ապացույցն է գյուղում գտնվող 5-7-րդ դարերի հայ մշակույթին պատկանող եկեղեցու ավերակները և շատ հին շրջանին պատկանող բերդ-ամրոցների ավերակները։ Արագածի հայացքի դիմաց, Արարատյան գոգավորության նախալեռնային և լեռնային քարքարոտ բարձրություններին սփռված այս տարածքում հնագույն բնակավայրերի ավերակներ կան, կիկլոպյան համր ու խուլ ամրոցների, դամբարանների, վաղ միջնադարյան կոթող-մահարձանների, հուշարձանախմբերի, քարվանատան, բերդ-եկեղեցիների փլատակներ, արաբական և սելջուկյան նվաճողների ձիերի սմբակների հետքեր … Կաթնաղբյուր գյուղը գտնվում է Թալինի շրջանի տարածքում, որը հին ու միջին դարերում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ և պատկանել է Կամսարական տոհմին։ 9-ից 10-րդ դարերում ընդգրկվել է հայ Բագրատունիների թագավորության մեջ, ապա անցել Զաքարյաններին։ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո ներառվել է Երևանյան նահանգի մեջ։ Հետագայում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, տարածքի մեծ մասը մտել է Էջմիածնի, մյուսը Լենինականի գավառների մեջ։ Որպես ինքնուրույն վարչական միավոր՝ շրջան, ձևավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։
Կաթնաղբյուր գյուղը գտնվում է մարզկենտրոնից՝ 42 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1720 մ։ Կլիման ցամաքային է, ձմեռը՝ ցուրտ, ամառը՝ շոգ և չոր, նվազագույն ջերմաստիճանը 31 °C է, առավելագույնը՝ 40 °C։ Թալինի շրջանն արևմուտքում սահմանակից է Թուրքիային։ Կաթնաղբյուրն իր մեծությամբ Թալինի շրջանի գյուղերից երկրորդն է՝ զիջելով Մաստարային։ Կաթնաղբյուրը տեղակայված է Թալինից 4-5 կմ արևելք, Արագածի ստորոտում, հարթավայրում, խճուղու վրա, թաղված մրգատու ծառերի, գլխավորապես ծիրանենիների մեջ։ Գյուղի շրջակայքում են  գտնվում ԵղնիկԱշնակԻրինդՇղարշիկ և Դավիթաշեն գյուղերը։

Դիտեք MANGASAR TV-իի պատրաստած Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի հարցազրույցի մասին պատմող տեսանյութը:  

http://my.mamul.am/am/post/81351/mangasar-tv


Մեկնաբանել