Մուտք գործեք
 
  • 20:56 – ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակքար համայնքի հիմնադրման 190-րդ տարեդարձը 
  • 11:09 – Իմ թեկնածուն Հովհաննես Գեվորգյան 
  • 10:44 – Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ 
  • 23:09 – ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնել Սանոսյան 4/7 

Աղանդավոր հայ աստղերի ու աղանադավորական գաղտնի դպրոցի մասին. youtube.com

«Աղանդ», «աղանդավոր», «աղանդագետ». արտահայտություններ, որ պատմական խորքերից հարություն առան 90-ականներին: Հուսալքված Հայաստան. երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, պատերազմ, աղքատություն. ճիշտ պահն էր, որ բարեգործի դիմակի տակ հայ ազգին սկսեին մխիթարել աղանդները: Համաշխարհային հոգեբանական, վերլուծական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ կցվում են այս կամ այն կրոնական կազմակերպությանը, նաև ենթամշակույթին /վերջին ժամանակներում սրանք էլ արդեն հասցրել են ՀՀ -- ում ակտիվություն ցուցաբերել` վառ օրինակը `«էմո» շարժումն է/, եթե ունեն հոգեկան աջակցության կարիք: Իսկ այսօր, երբ ՀՀ-ն արդեն զարգացման ճանապարհին է, նրանք՝ մեր հավատարիմ մխիթարիչները, մեր կողքին են՝ իհարկե մեկ նպատակով, որ հաճախ թելադրվում է վերևից....ոչ-ոչ, ոչ թե երկնքից, այլ «վերևներից»....՝ «թուլացնել ու պառակտել ազգը»: Հիմա նրանք ամենուր են՝ դռան հետևում, հեռուստաեթերում, թատրոնում, կինոյում.... Դե շնորհներ ունեն ու միայն իրենք ունեն՝ երգում-պարում ուրախանում են հայերով՝ մոռացած հոգս ու դարդ, գիտություն ու տեխնիկա. Ինչո՞ւ ծանրացնել հայի գլուխը լուրջ բաներով... Ու այս տեմպերով, հիպերակտիվությամբ ի հայտ են գալիս նորանոր աստղեր, որոնք իրականում ոչ ավել, ոչ պակաս լուսատիտիկներ են: Չես հասցնում աչքդ թեքել՝ կրկին համացանցում հայտնվում է ինչ-որ նորածիլ երգիչ, որ իր աղանդի հովանու ներքո ու հանուն աղանդի՝ մի տեսահոլովակ է շրջանառում (Չխնայելով՝ ո՛չ Քրիստոսին, ո՛չ Աստծուն՝ ձոնում են իրենց ռեփը, ռոքը, էստրադան. Ի՞նչ վատ բան են անում՝ կասեն նրանց նման մտածող շատերը, պատասխանեմ՝ մի մոռացեք Աստծո պատգամը՝ «Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»): Ու հենց փորձում ես արձագանքել նույն հիպերակտիվությամբ այդ տեսահոլովակը անհետանում է յութուբից (հասկանալի պատճառներով): Վերջին ժամանակներում մեկը մյուսի հետևից ի հայտ եկան ինչ-ինչ կրոնական կազմակերպությունների և այս կամ այն հանրածանոթ դեմքերի «ազգակցական» առնչությունների մասին խոսակցություններ.  Հ.Գ. Մենք առաջինն ենք աշխարհում, որ խոնարհվեցինք ու ճանաչեցինք Աստծուն, իսկ հիմա եկել են ու մեզ սովորեցնում են ճանաչել նույն Աստծո՞ւն...Մեր հազարամյա պատմություն ունեցող եկեղեցին, որ միշտ հայի կողքին է եղել ու ճշմարիտ մշակութային արժեքներ է տվել, արդեն արդիական չէ ըստ այդ իմաստակների, որոնք մի քանի -օրյա, -տարյա կարգին պատմություն էլ չունեն: Փաստորեն հիմա եկեղեցին էլ է մոդայով՝ ռեմիքս երգերով, պարերով, աղոթքներով....

Դիլանյան Զար 

Մեկնաբանել