Մուտք գործեք
 
  • 20:56 – ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակքար համայնքի հիմնադրման 190-րդ տարեդարձը 
  • 11:09 – Իմ թեկնածուն Հովհաննես Գեվորգյան 
  • 10:44 – Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ 
  • 23:09 – ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնել Սանոսյան 4/7 

Դժվարություններն արդեն անցյալում են

Mangasar TV-ի "Հայաստանի համայնքները" հաղորդաշարը  հյուրընկալվել էր Արարատի  մարզի  Բյուրավանի համայնքապետ Գեղամ Հովակիմյանին

Բյուրավան գյուղը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից՝ 8 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Համայնքի հիմնադիրները եկել են Պարսկաստանի Խանիշան և Իքաղաջգավառներից։ Գյուղի հիմնաքարը դրել է տեր Ղազար քահանան։ Հիմնադրման ժամանակ գյուղում եղել է ընդամենը յոթ տնտեսություն, այնուհետև ավելացել է ևս երեքը։ Բյուրավան համայնքը նախկինում ունեցել է Գայլազոր Վերին, Ղույլասար Հին, Ղույլասար Վերին անվանումները։ 1936-1967 թթ. գյուղը զբաղվել է բամբակագործությամբ, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը՝ Բամբակավան։ 1976 թվականին Հովհաննես Շիրազի նախաձեռնությամբ գյուղը վերանվանվեց Բյուրավան։ Համայնքի բնակիչների օգնությամբ և աջակցությամբ վերանորոգվել և այժմ գործում է հիմնովին ավերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Գյուղի կենտրոնում կառուցվել է հուշաղբյուր ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմում զոհված 29 համագյուղացիների։ Գյուղն ընկած է Ազատ գետի աջ ափին՝ Արարատյան հարթավայրում։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճանի, իսկ առավելագույնը՝ 42 աստիճանի։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գյուղն ունի 364 տնտեսություն։ Խմելու ջուրը բերվում է Գառնու ջրատարից։ Համայնքն ունի մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց, մանկապարտեզ, որը չի գործում։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 160,8 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 66%։ Համայնքի հողերի 40,7% օգտագործվում է որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 65,5 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 58,4 հա և 10,4 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։


Մեկնաբանել