Մուտք գործեք
 

Երբ վստահում ես սեփական ուժերիդ

Արմավիր գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում։ Մայրաքաղաք Երևանից հեռու է 57 կմ, Արմավիր քաղաքից՝ 7-9 կմ։ Բարձրությունը ծովի մակարդակից 850 մետր է։ Գտնվում է պատմական Մեծ ՀայքիԱյրարատ աշխարհի Արագածոտն գավառի արևմտյան ծայրամասում, Երասխ գետի հին հունի երկու ափերին, Արմավիր մայրաքաղաքի Արևելյան Բլրից դեպի արևելք ընկած Ալիսո/ու և Բլուր թաղամասերի տարածքների վրա։
Արմավիրը աչքի է ընկնում չոր, կիսաանապատային տոթ ու շոգ բնակլիմայական պայմաններով։ Օդի ջերմաստիճանը ամռանը հասնում է +38 - +41 °C, իսկ ձմեռները ջերմաստիճանը իջնում է մինչև -21 - -28 °C։ Գյուղում մշտապես առկա էր խմելու ջրի խնդիր։ Վերջին 60 տարիների ընթացքում այս խնդիրը լուծված է բնակչության խմելու ջրի ապահովումը կազմակերպելով արտեզյան ջրհորերից քաղցրահամ ջրի մատակարարման միջոցով։
Արմավիրը սկիզբ է առնում արևմուտքում՝ Արմավիրի պատմական Բլրի մոտից՝ ձգվելով դեպի արևելք մոտ 4, 5 կիլոմետր երկարությամբ, հարավարևելյան կողմերում՝ 2, 4 կմ լայնությամբ։ Ընդհանուր հողատարծքները՝ 720-780 հա։ Սահմանակից է Արմավիրի մարզի ՀայկավանԱյգեշատՋրաշենԱրևիկ և Ալաշկերտ գյուղերին, Արմավիրքաղաքի և Մարգարայի հետ կապված է Արմավիր-Մարգարա մայրուղով, համայնքների հետ՝ միջհամայնքային ճանապարհներով։ Գյուղի վարչական տարածքով է անցնում Արմավիր-Մրգաշատ մեծ թողունակության ջրատարը:
Արմավիրը որպես բնակավայր, հայոց մայրաքաղաք, միջնադարյան քաղաք, նախարարական կենտրոն, իսկ 17-րդ դարից՝ համայնք-գյուղական բնակավայր հիշատակվում է հայ մատենագրության էջերում։ Ձևավորվել է 3-17-րդ դարերում միջնադարյան Արմավիր քաղաքի) ագարակներ Ալիսո/ու և Բլուր թաղամասերում ապրող ագրակատերի միավորման արդյունքում։ Անցել է ձևավորման երկարատև գործընթաց՝ բռնագաղթեր, կրկին վերադարձ, կրկին բռնագաղթ, և, բնակավայրերի անվանափոխություն։ 13-18-րդ դարերի մատենագրության մեջ բնակավայրերը հիշատակվել են որպես «ժամանակավոր բնակավայր», իսկ բնակիչները՝ «ժամանակավոր բնակիչներ»՝ գտնվելով Սարդարապատի մահալի Երևանի խանություն, և Հայաստանը նվաճելու ձգտող ռուսական, վրացական զորքերի բախման կիզակետում։ 18-րդ դ 70-ական և 19-րդ դարի 20-ական թթ սկսվել է բնակչության վերադարձը և հայրենի օջախի վերանորգչությունը։ 19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 32 թթ Արմավիրը (նախկին՝ Ղուրդուղոլին) Վաղարշապատի գավառի Ղուրդուղուլին 1874 թվականից շրջանային կենտրոն էրմինչև 20-րդ դ 1935 թվականը, նախ Սարդարապատի, իսկ 1935 թվականից ՀԽՍՀ Հոկտեմբերյան շրջանի գյուղերից մեկը։ 1935 թվականի ՀԽՍՀ ԳԽ հրամանագրով Ղուրդուղուլին վերանվանվել է Արմավիր: 1995 թվականից գյուղական համայնք ՀՀ Արմավիրի մարզում։
Արարատյան դաշտի գյուղական բնակավայրերը, այդ թվում Ալիսոն և Բլուրը 1604 թ Շահ Աբասի կողմից տեղահանվել են և բռնագաղթվել [[Պարսկաստան]]: 1779 թ Վրաց Հերակլ II կողմից իրականացված հերթական բռնի տեղահանում։ Արարատյան դաշտի գյուղերից բռնագաղթածների մեջ մեծ թիվ էին կազմում արմավիրցիները (գյուղի տանուտեր Խրտնած Հարութի գլխավորությամբ: Բռնագաղթերի տարիներին գյուղերում և ագարակներում «գաղթից փախած» գյուղացիներին մատենագիրները տվել են «ժամանակավոր բնակիչների» կարգավիճակ։ Հիմնական բնակչությունը Արմավիր վերադարձավ՝ 1609-1613 թթ՝Պարսկաստանից, 1828-1832 թթ՝ Վրաստանից, այլ վերաբնակիչներ՝ ԲայազետիցՎանից և Խոյից՝ 1780-1782 թթ, նաև 1832, 1953, 1878 թթ:
Արմավիր կապված է Բլրի վրա և Բլրի շուրջ անտիկ շրջանից գոյատևած հայոց Արմավիր մայրաքաղաքի, ապա միջնադարյան Արմավիրը քաղաքի անվան հետ՝ հանդիսանալով քաղաքի արևելյան Աիսո և Բլուր ագարակների, երկու ջրաղացների, ձուլարանի, սինիկատների (անասունների մթերման և մորթի կենտրոն), ախոռների և արհետանոցների կենտրոնը։ Բլրի տակով և դաշտի կենտրոնով անցնող գետը (Երախս-Արաքս գետի նախկին հունը) բնակավայրի գոյության հիմնական նախապայմանն էր և է։ Գյուղի հարևանության գտնվող Բլրի լանջին է գտնվում մեծ քարայրը՝ Ծաղկավանքը և Արմավիր գյուղի գերեզմանները։ Հավատացյալները այստեղ կազմակերպել են և կազմակերպում են մոմավառություն, ծաղկազարդի խաղերը և ջանգյուլումը։ Սկսած 19-րդ դարի 80-ական թթ Բլրի վրա և Բլուրի լանջերին, նաև Արմավիր գյուղի տարածքում ընթացել և ընթանում են լայնածավալ հնագիտական պեղումներ։ Հայտնաբերվել են մ.թ.ա 6-4 հազարամյակների 2-1 հազարայակների, մ.թ.ա. 8-6-րդ դարերի Վանի թագավորության (Ուրարտու) և Մեծ Հայքի Արմավիր մայրաքաղաքի մշակույթին, ճարտարապետությանը, կենցաղին առնչվող արժեքավոր գտածոներ և երկու տասնյակից ավելի սեպագիր արձանագրություններ:
17 - 20-րդ դարերում Բլուր - հնավայրը իր տարածաշրջանով ընդգրկված էր Արմավիր-Ղուրդուղուլիի գյուղ-շրջկենտրոնի վարչական տարածքում։ 20-րդ դարի 15-23 թթ Արմավիր բլրի տարածքները օտարվեցին Արմավիրից, որտեղ հիմնադրվեցին նոր բնակավայրեր՝ Հայկավան, Ջրաշեն և Նոր Արտագերս գյուղերը։ Սկսած 19-րդ դարից Արմավիրի բլուրը վերածվեց նախ Ղուրդուղուլի - Արմավիրի բնակավայրի, ապա Այգեշատ, Հայկավան և Ջրաշեն գյուղերի գերեզմանների:
Արմավիրի քաղաքի Ալիսո և Բլուր ագարակների անվանափոխությունը՝ Ղուրդուղուլի (թարգմանաբար Ղուրդուղուլի նշանակում է գայլերի ստրուկներ կամ ծառա՝'գայլերի ստրուկներ - ծառա-ների, կապված էր 13-րդ դարից լքված Արմավիր քաղաքի ավերակներում և ագարակների բնակչությանը «տեր ու տնօրինություն» անող գայլերի և մարդակեր բորենիների առկայության հետ:
16 դարի 50-ական թվականներից Արևելյան Հայաստանը անցավ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ՝ Արարատյան դաշտի հայկական բնակավայրերում, այս թվում Ալիսո և Բլուր գյուղերում, հաստատվեցին քոչվոր բնակչություն։ Հայկական Ալիսո և Բլուր գյուղերի տեղանունների անվանափոխությունը՝ Ղուրդուղուլի, իրականացվել է օտարների կողմից՝ 16-17-րդ դարերում։ Արմավիր քաղաքի (Արմավիրի՝ արևելյան բլուր) և շրջակա ագարակների ավերակներում «իշխող գայլերը», լիներ օտար, թե հայ բնակչություն, բնակավայրի և բնակիչների առօրյա կյանքում ունեցել են «մեծ դերակատատարում», բնակավայրի բնակիչներին «շնորհելով ՝ գայլի(մոտ) ծառա(ներ(ի))» անվանումը։ 17-րդ դարից Ղուրդուղուլի դարձել է հատուկ տեղանուն՝ Ղուրդ-ու-ղուլի, փոխարինելով Ալիսո և Բլուր գյուղերի անվանումներին։ 


Mangasar TV-ի "Հայաստանի համայնքները" հաղորդաշարը  հյուրընկալվել էր Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանին
Դիտեք տեսանյութը 


Մեկնաբանել