Մուտք գործեք
 

Առաջնահերթ են բոլոր խնդիրները

Բալահովիտ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում` մարզկենտրոնից 40 կմ հարավ-արևմուտք, Երևան-Սևան մայրուղուց աջ։
Բալահովիտ է վերանվանվել 1968 թ.-ի դեկտեմբերի 26-ին։
Նախնիների մի մասը գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից 1828- 1829 թվականներին, մի մասն էլ Բուլանըխից։ Նոր ժամանակներում Բալահովիտում են վերահաստատվել Վանաձորի ու Աբովյանի տարածաշրջաններից վերաբնակիչներ։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ։
Բալահովիտում կա սբ. Աստվածածին եկեղեցի (19դ.), հարավ-արևմուտքում՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի քաղաքատեղի, իսկ գյուղի եզրին՝ հին դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ)։ 


Mangasar TV-ի "Հայաստանի համայնքները" հաղորդաշարը  հյուրընկալվել էր Կոտայքի մարզի Բալահովիտի համայնքապետ Կամո Գրիգորյանին
Դիտեք տեսանյութը 

Մեկնաբանել