Մուտք գործեք
 
  • 20:56 – ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակքար համայնքի հիմնադրման 190-րդ տարեդարձը 
  • 11:09 – Իմ թեկնածուն Հովհաննես Գեվորգյան 
  • 10:44 – Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ 
  • 23:09 – ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնել Սանոսյան 4/7 

Աշխատաշուկան է թելադրում պահանջարկը. տեսանյութ

Mangasar TV-ն հյուրընկալվել էր Աբովյանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում. Մեր զրուցակիցն է ուսումնարանի տնօրեն` Մամիկոն Շահբազյանը. Դիտեք Mangasar TV-ի պատրաստած տեսանյութը 

Աբովյանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանը շահագործման է հանձնվել 1963թ. և անցած տասնյամակների ընթացքում ժողովրդական տնտեսության համար պատրաստել է որակյալ բանվորական կադրեր` ծեփագործ, ներկարար, որմնադիր, հյուսն-ատաղձագործ, էլեկտրագազաեռակցող, կարող, խոհարար, գործավար մասնագիտությունների գծով: Ուսումնարանի ուսումնամեթոդական խորհրդի ծավալած գործունեությունը նպատակաուղղված է եղել ուսումնական գործընթացի բարելավմանը և կատարելագործանը, մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան կադրերի կարողությունների հզորացմանը և տնտեսության համար որակյալ արհեստավորների պատրաստմանը: Ուսումնարանում գործող լիցենզիայի համաձայն` մեկ խմբի սահմանային տեղերի քանակը 20 ուսանող է: Ներկա պահին ուսումնարանում գործուն է ինը խումբ չորս մասնագիտությունների գծով, ընդհանուր թվով սովորում է 180 ուսանող: 
Ուսումնարանում ընդունելությունը կատարվում ՀՀ ԿԳ նախարարի 2012թ. ապրիլի 5-ի թիվ 254-ն հրամանով հաստատված կարգի համաձայն` առկա (ստացիոնար) ուսուցմամբ հիմնական և միջնակարգ հանրակրթության հիմքերով :
Սերտ համագործակցում ենք բազային ձեռնարկություններ «Աբովյան Լադա»ՍՊԸ-ի, «ԳՀԱՍ ԷԼԱՐ» ՍՊԸ-ի, «Վան» ռեստորանային համալիրի և «ԻԿԱ» կահույքի արտադրամասի հետ: 
Ուսանողների ուսումնական և նախաավարտական պրակտիկաները, համաձայն կնքված պայմանագրերի, անցկացվում են «Օջախ», «Վան» ռեստորանային համալիրներում, «Թոնրատների ցանց» ՍՊԸ հասարակական սննդի ձեռնարկություններում, «Աբովյան Լադա» ՍՊԸ բազային ձեռնարկության ավտոտեխսպասարկման կայանում, «ԻԿԱ» կահույքի արտադրամասում, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր բաժիններում, Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնում, ՀՀ ԿԱ Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյանի տարածքային ստորաբաժնում և մասնագիտության հետ առնչվող այլ կազմակերպություններում: 
2018թ. հունվար ամսից Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում գործում Է
<< ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ>> որը զբաղվում է ուսումնարանի շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով:
Այն նպատակ ունի ուսումնարանի շրջանավարտներին տալ խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշում, օգնել նրանց ձևավորել և զարգացնել աշխատաշուկայի արդի պահանջներին անհրաժեշտ կարողություններ, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը, նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, նաև արդյունավետ կապ ապահովել ուսումնարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև:




Մեկնաբանել