Մուտք գործեք
 

Օրվա հրամայականը

«Մանգասար» հեռուստաընկերությունը հյուրնկալվել էր ՀՀ բնապահպանության նախարարոիթյունում: Դիտեք մեր պատրաստած տեսանյութը ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանի հետ: Գնել Սանոսյանը Ծնվել է 07.10.1983թ., Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում: 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ, Աշխարհագրություն մասնագիտությամբ և ստացել է աշխարհագրության բակալավրի աստիճան, 2004-2006թթ. շարունակելով ուսումը ատացել է աշխարհագրության մագիստրոսի աստիճան /մասնագիտացումը բնօգտագործում և բնապահպանություն/:  2004-2010թթ. աշխատել է «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում` որպես աշխարհագրության ուսուցիչ, 2007-2010թթ. Երևանի «Հյուսիսային համալսարանում», որպես դասախոս, 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու, 2006-2018թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս: «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մեկնաբանել