Մուտք գործեք
 
  • 20:56 – ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակքար համայնքի հիմնադրման 190-րդ տարեդարձը 
  • 11:09 – Իմ թեկնածուն Հովհաննես Գեվորգյան 
  • 10:44 – Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ 
  • 23:09 – ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնել Սանոսյան 4/7 

Աբովյան քաղաքում կայացած հանրահավաքով մեկնարկել է ԲՀԿ մարզային քարոզարշավը

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կայացած հանրահավաքով այսօր մեկնարկել է ԲՀԿ մարզային քարոզարշավը: Այսօր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերը տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունն է, - աբովյանիցներին ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը իր համաքաղաքացիներին է ներկայացրել խորհրդարանի արտահերթ ընտրությանը Բարագավաճ Հայաստանի նախընտրական ծրագրի դրույթները, անդրադարձել երկրի ներքին և արտաքին խնդիրներին, խոսել հայրենադարձության և ներդրումների անհրաժեշտության մասին: Ոչ թե տեսականորեն, այլ գործնականում գիտեմ յուրաքանչյուրիդ խնդիրը, պատրաստ եմ օգտագործել իմ անձնական կապերը ներդրումներ գրավելու համար, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատասխաններ ունի ձեր բոլոր հարցերին, - աբովյանցիներին ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը նաև հայտնել է, որ իր թիմակիցներին հրահանգել է քարոզարշավը վարել կոռեկտ և որևէ քաղաքական գործչի հասցեին որևիցե վատ բան չասել: Գագիկ Ծառուկյանը շփվել է նաև բեմին մոտեցած քաղաքացիների հետ, նշել, որ իր հանդեպ վստահությունն ու հավատը պահելու-պահպանելու է: Վերջում Կոտայքի մարզում ռեյտինգային համակարգով առաջադրված ԲՀԿ բոլոր թեկնածուները լուսանկարվել են Գագիկ Ծառուկյանի հետ: 
     
     Էդուարդ Բաբայան 

Մեկնաբանել