Մուտք գործեք
 

Գոհացուցիչ արդյունքներ

Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում շարունակվում են պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունները:
ԱՆցած տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքների ստուգատեսն էին հանձնում խոհարարները:
Հիմնական կրթության հիմքով "Խոհարարական գործ" մասնագիտության պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունը անցկացվեց կահավորված կաբինետում: Ուսանողներից յուրաքանչյուրը  բացի տեսական հարցերից և գերազանց պատասխաններից, գործնականում իրենց կողմից ճաշակով ձևավորված և համեղ  ճաշերով ու աղանդերներով ցուցադրեցին իրենց խոհարարական հմտություններն ու կարողությունները: Ուսանողներից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չէր խնայել քննությանը լավ ներկայանալու համար Ինչպես նշեց քննության հանձնաժողովի նախագահ` Գեղամ Հայրապետյանը, ուսանողները այս 3 տարիների ընթացքում ստացել են իրենց մասնագիտության վերաբերյալ բարձր  գիտելիքներ:
Գոհ են բոլորը: Քննության արդյունքներից գոհ է նաև արտադրական ուսուցման վարպետ Պարզիկ Գրիգորյան:


Օվսաննա Չափարյան 

Մեկնաբանել