Մուտք գործեք
 
  • 20:56 – ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակքար համայնքի հիմնադրման 190-րդ տարեդարձը 
  • 11:09 – Իմ թեկնածուն Հովհաննես Գեվորգյան 
  • 10:44 – Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ 
  • 23:09 – ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնել Սանոսյան 4/7 

Ռոմանոս Պետրոսյան. Վստահ քայլերով շարժվենք դեպի մի նոր, առավել կայուն ու հեռանկարային շրջափուլ. Տեսանյութ. Լուսանկարներ

Կոտայքի մարզի սիրելի՛ քաղաքացիներ, 
     ինչպես գիտեք, ռեյտինգային ընտրակարգով որպես պատգամավորության թեկնածու «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել եմ Կոտայքի մարզում: 
     Նոյեմբերի 26-ից պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում մինչև դեկտեմբերի 9-ը, օրենսդրության պահանջներին համապատասխան՝ կլինեմ արտահերթ, չվճարվող արձակուրդում, որպեսզի իրականացնեմ նախընտրական քարոզարշավ:
Քարոզարշավի շրջանակներում նախատեսում եմ հանդիպումներ ունենալ մարզի բոլոր 67 համայնքներում. այցերի մասին նախապես կտեղեկացնեմ ֆեյսբուքյան իմ էջի միջոցով: Թեև ի պաշտոնե շուրջ հինգուկես ամիսների ընթացքում արդեն իսկ հասցրել եմ աշխատանքային այցերով լինել մարզի բոլոր 67 բնակավայրերում, սակայն կարևոր եմ համարում քարոզարշավի շրջանակներում անձամբ այցելել և հանրային հանդիպումներ ունենալ բոլորիդ հետ։
Քարոզարշավի 12 օրերի ընթացքում ակնկալում եմ ձեզ հետ ունենալ ակտիվ քննարկումներ ու զրույցներ, որպեսզի ամփոփենք անցած ամիսներն ու առավել վստահ քայլերով շարժվենք դեպի մի նոր, առավել կայուն ու հեռանկարային շրջափուլ:
Մինչ հանդիպում: 
     
     Ռոմանոս Պետրոսյան 


Մեկնաբանել